Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

«Արյա Տեքսը»` Գյումրիում

«Արյա Տեքսը»`  Գյումրիում
06.06.2014 | 11:16

Երեկ Գյումրիում հանդիսավորապես բացվեց «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասը, որին ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Արտադրամասը, որը կունենա շուրջ 60 աշխատատեղ, ոչ միայն պատրաստի արտադրանք կթողարկի, այլև կպատրաստի կադրեր Գյումրիում կառուցվելիք տեքստիլ գործարանի համար:
Բացման արարողությանը ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու և խորհրդանշական գումարով տարածք տրամադրելու համար, խոսեց նաև սպառման շուկաների մասին:
Իր հերթին Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարին հանրապետության երկրորդ քաղաքում ներդրումներ անելու համար, վերահաստատեց քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աշխատատեղեր ստեղծելու դեպքում խորհրդանշական գումարով տարածքներ տրամադրելու առնչությամբ:

Դիտվել է՝ 3885

Մեկնաբանություններ

-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am